Լավ տեխնոլոգիա է, իբրև իրար դեմ են պայքարում, բայց քարոզարշավի յուրաքանչյուր օրն իրենցով են լցնում՝ որպեսզի ստվերի տակ թողնեն մնացած թեկնածուներին ու միայն իրենցից խոսեն։
Անտարբերությունը էն աստիճանի է հասել, որ անգամ զինվորների մահը արձագանք չի առաջացնում։ Սրանք հասարակության բարոյամտածողությունն են դեֆորմացրել, ու սա ամենասարսափելին է։
Մի բան ակնհայտ է` տեղավորվելով ադրբեջանական օրակարգի մեջ, անուղղակի բացառում ես քո օրակարգը, և քո ամեն հաջորդ քայլ լինելու է թշնամու օրակարգի սպասարկման տրամաբանության մեջ։
Նոյեմբերի 16-ին Ադրբեջանը Տաշքենդում հանդիսավոր կերպով դարձավ Միջին Ասիայի երկրների ղեկավարների կոնսուլտատիվ հարթակի` C5-ի անդամ, ու այս լայթ սիմետրիկ ինտեգրատիվ կառույցը դարձավ C6...